Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք ունեն ցավազրկող ազդեցություն. 1in.am

Մթերքներ, որոնք ունեն ցավազրկող ազդեցություն. 1in.am

Բրիտանացի հայտնի սննդաբան, Կիրառական սննդի և սննդի թերապիայի բրիտանական ասոցիացիայի անդամ Սալմա Հանը նշել է այն մթերքները, որոնք առավելարդյունավետ են ցավի դեմ պայքարում: Այդ մթերքները հարուստ են բնական հակաբորբոքային հատկություններով և, ի տարբերություն դեղերի, կողմնակի ազդեցություններ չունեն:

healthyliving.com.ua-ն ներկայացնում է 5 մթերքներ, որոնք նվազեցնում են ցավը:

Բալ. պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են բորբոքումները և ասպիրինին համարժեք վերացնում ցավը: Մասնագետների խոսքով՝ եթե մարզիկը մրցույթներից առաջ օգտագործում է բալի հյութ, ավելի քիչ է մկանային ցավ զգում:

Կապույտ հապալաս. օգտագործումը կարող է մեղմել ցավը, քանի որ այն պարունակում է հատուկ նյութեր, որոնք գործում են որպես հակաբորբոքային միջոց և նվազեցնում են այտուցները: Շվեդ հետազոտողները պարզել են, որ կապույտ հապալասը վերացնում է կոլիտի ախտանիշները, այդպիսով նաև` ցավը:

Նեխուրի սերմեր. պարունակում են հակաբորբոքային միացություններ, այդ թվում՝ ուժեղ ներգործող ապիգենին: Փորձագետները հաստատում են, որ այն հատկապես արդյունավետ է արթրիտի և հոդատապի ցավերի դեմ պայքարում:

Կոճապղպեղ (իմբիր). կարելի է օգտագործել ո՛չ միայն իմունիտետի բարձրացման համար, այլ նաև որպես ցավի թեթևացման միջոց: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է ազդել ասպիրինի կամ իբուպրոֆենի նման:

Քրքում. թեթևացնում է հոդերի ցավը, վերացնում այտուցը և այնպիսի ազդեցություն ունի՝ ինչպես իբուպրոֆենը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. o-polze.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ